Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Our blues» երգը Զարիֆյանի և Լիմայի առաջին համագործակցությունն է

«Our blues» երգը Զարիֆյանի և Լիմայի առաջին համագործակցությունն է
08.12.2016 | 13:42

Ջազ, բլյուզ, սոուլ, գոսպել ժանրերում հանդես եկող երիտասարդ երգչուհիՄարիաննա Լիման հանրության դատին է հանձնել իր նոր` «Our blues» («Մեր բլյուզը») երգի տեսահոլովակը: Ստեղծագործության երաժշտության հեղինակն է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը, իսկ խոսքերը գրել է Մարիաննա Լիման:

Տեսահոլովակը նկարահանել է ՌոբերտԲաբայանը: «Our blues» երգը Զարիֆյանի և Լիմայի առաջին համագործակցությունն է , սակայն այն շարունակական կլինի, քանի որ երգչուհին և կոմպոզիտորը մեկ այլ երգի վրա են աշխատում: Նոր ստեղծագործությունը երկրպագուների դատին կհանձնվի ձմռանը:

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ